կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2019-ի արդյունքներով հարկային եկամուտների 40 տոկոս աճ էինք արձանագրել. այսօր դրա վրա ունենք եւս 8,3 տոկոսի աճ. Փաշինյան

2019-ի արդյունքներով հարկային եկամուտների 40 տոկոս աճ էինք արձանագրել. այսօր դրա վրա ունենք եւս 8,3 տոկոսի աճ. Փաշինյան

2019 թվականի արդյունքներով մենք հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էինք արձանագրել. այսինքն այդ 40 տոկոս աճի վրա, 2019-ի համեմատությամբ այսօր ունենք 8,3 տոկոսի աճ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս տարվա 5 ամիսներին տնտեսվարողներին եւ քաղաքացիներն է վերադարձվել 68 մլն դրամ, որը ներառում է ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսագումարները. «Մենք, ըստ էության, հարկային հավաքագրումների առաջանցիկ աճ ապահովում ենք բիզնեսին եւ քաղաքացիներին վերադարձվելիք գումարները ամբողջությամբ վերադարձնելով: Մենք հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությության ռեժիմում ենք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: