կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2018թ. ստացել ենք թավշյա լինելու մանդատ, բայց եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

2018թ. ստացել ենք թավշյա լինելու մանդատ, բայց եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների հետ հանդիպմանն անդրադարձել է «թավշյա լինելու» համար իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին: 

«Մենք թավշյա լինելու մանդատ ենք ստացել 2018թվականին: Հեղափոխության հարթակից ասել եմ՝ սա ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն է, սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Եւ ժողովուրդն այս կոչով է եկել հրապարակ, սրա մանդատն է տվել: Մենք ինչո՞ւ չենք կարողացել դառնալ ոչ թավշյա, որովհետև մենք ոչ թավշյա լինելու մանդատ չենք ունեցել: Եւ մենք, այո, այսօր ասում ենք՝ 2018-19-ին ձեր տված մանդատը թավշյա էր, և ընդունում ենք՝ եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը, և մենք, այո, եթե ժողովուրդը ուզում է երկաթե մանդատ, եթե ժողովուրդը ուզում է պողպատե մանդատ, մենք այդ երկաթն ու պողպատը կօգտագործենք ՀՀ ողնաշարը ուղղելու, Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունն ու անկախությունը հաստատելու համար»,- ասաց Փաշինյանը՝ վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ: 

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, թե ժողովրդին դավաճանություն կլիներ, եթե իրենք ժողովրդին միայնակ թողնեին իր ձևակերպմամբ՝ «քոչարյանասերժական ոհմակի առաջ»: «Եւ մենք եկել ենք ասելու, որ այս ոհմակի ատամները ջարդել ենք հենց այս ընտրություններում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: