չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
2018-ից հետո ՀՀ-ում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

2018-ից հետո ՀՀ-ում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերջին երեք տարին պետության պատասխանատուն եղել է իրենց կառավարությունը, սակայն 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի են ունեցել:

Ինչպես նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ 2019 թվականին Հայաստանը բոլոր ցուցանիշներով գրավել է աշխարհի ուշադրությունը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛2018 թվականից հետո մենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման մեկ լիարժեք տարի ենք ունեցել` դա 2019 թվականն է: Հայաստանը եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը արձանագրած պետությունն է եղել: 2019 թվականին բարձրացել են թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը, զինվորականների աշխատավարձերը, Հայաստանը ռեկորդային քանակով զբոսաշրջիկներ են այցելել, բիզնեսը ռեկորդային թվով եկամուտներ է ապահովել, Հայաստանի կառավարությունը 60 միլիարդ դրամի ՛՛հուսահատ՛՛ պարտք վերադարձրել է բիզնեսին: Սա է մեր կառավարման տարիների իրական պատկերը և արտահայտությունը՛՛:

  • Կիսվել: