շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2008 թվականի մարտի 1-ի հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ իր գործիքը. Թևանյան

2008 թվականի մարտի 1-ի հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ իր գործիքը. Թևանյան

Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում ՀՀ-ում։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանը։

Նա, մասնավորապես, ասաց. «Մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, որից մեկը այստեղ է և նպատակը Հայոց ազգային բանակի կողքը կանգնելն է, իսկ արտառոցն այն է, որ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքել է հանրահավաքի պաշտպանություն թուրքական բանակի»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «Մարտի 1-ի» տասը զոհերի, այլ նաև տասը հազար հայորդու համար պատասխանատու է։

«Ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կար Նիկոլ Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ի ոճրագործությունը և սպանդը, ո՞վ էր գլխավոր շահառուն, և վերջում ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել»,–այս հարցերը բարձրացրեց Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ, իր համոզմամբ, «Հոկտեմբերի 27»–ի հետևում կանգնած է Թուրքիան։

«2008 թվականի մարտի 1-ի հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանն իր գործիքը»,– ասաց նա։ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ներկայումս թուրքական նախագծի փլուզման գլխին կանգնած է Հայոց ազգային բանակը։

«Սա քաղաքական պայքար չէ, կուսակցական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության գոյության։ Հայաստանի Հանրապետությունը և Նիկոլը անհամատեղելի են, հետևաբար իշխանությունը փոխելուց հետո պետք է վերականգնենք եռաստիճան համակարգը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Ես որպես մասնագետ հավաստիացնում եմ, համաշխարհային հայության համախառն կապիտալը անցնում է հարյուր միլիարդ դոլարը, մենք ունենք մեխանիզմներ մշակած, որ տարեկան երկու տոկոսը հնարավոր է բերել Հայաստան, զարգացնել տնտեսությունը»,–ասաց նա։

 

  • Կիսվել: