20 րոպե ընդմիջումից հետո խորհրդարանի աշխատանքը շարունակվում է․ ուղիղ
Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում, ավելի վաղ ներկայացված եւ քննարկված օրինագծերի քվեարկության ժամանակ, «Հայաստան» ըննդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 20 րոպեանոց ընդմիջում է խնդրել։ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, ընդառաջել է Մինասյանի խնդրանքին։
Ընդմիջումից հետո նիստը շարունակվում է։