ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
17 քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել. Գևորգ Պետրոսյան

17 քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել. Գևորգ Պետրոսյան

Այդ 17 քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել, կազմակերպական խնդիր կա, վճռականության պակասի խնդիր կա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես կոչ եմ անում երիտասարդները համախմբվեն եւ պայքարեն իրենց ապագայի համար, որովհետեւ այդ ժամանակ չեն կարող ասել՝ քաղաքական ամբիցիաների հարց է լուծվում: Ես որպես  ԵՊՀ դասախոս նման կոչ եմ անում: Կարող է ռեկտորի սրտով էլ չլինի, հեչ էլ լինի, ինձ շատ քիչ է հետաքրքրում ռեկտորի եւ իր կողքը նստողների կարծիքը: Երիտասարդները պետք է համախմբվեն իրենց պագան կերտելու համար»,-ասաց նա:

  • Կիսվել: