չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բոլորս կարող ենք դասեր քաղել նրա ֆանտաստիկ կյանքից. Շվարցենեգերը՝ Գորբաչովի մասին

Բոլորս կարող ենք դասեր քաղել նրա ֆանտաստիկ կյանքից. Շվարցենեգերը՝ Գորբաչովի մասին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ և դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ Միխայիլ Գորբաչովն իր հերոսներից է, և ինքն աներևակայելի բախտ է ունեցել նրան անվանել իր ընկերը։

«Միխայիլ Գորբաչովն իմ հերոսներից մեկն էր, և նրա հետ հանդիպելը պատիվ ու ուրախություն էր: Ես աներևակայելի բախտավոր եմ զգում նրան իմ ընկեր անվանել: Մենք բոլորս կարող ենք դասեր քաղել նրա ֆանտաստիկ կյանքից», – գրել է Շվարցենեգերը Twitter-ում:

Երեքշաբթի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո 92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

  • Կիսվել: