«Զվարթնոց» օդանավակայանն այսօր ցերեկային ժամերին չվերթեր չի ընդունի և չի իրականացնի
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական օնլայն չվատախտակի տվյալների համաձայն, նոյեմբերի 2-ին՝ ցերեկային ժամերին, օդանավակայանի աշխատանքում նախատեսվում է տևական ընդմիջում:
Մասնավորապես, ժամանման չվացուցակի համաձայն՝ ժամը 08:16-ից հետո «Զվարթնոցը» ոչ մի չվերթ չի ընդունելու մինչև 17:45-ը:
Միևնույն ժամանակ, մեկնման չվատախտակի տվյալներով՝ ժամը 08:50-ից հետո օդանավակայանից ոչ մի չվերթ չի իրականացվելու մինչև 18:05-ը:
Ուղևորներին խորհուրդ է տրվում չվերթերի հնարավոր փոփոխությունների և հավելյալ մանրամասների համար հետևել պաշտոնական չվատախտակի թարմացումներին կամ կապ հաստատել ավիաընկերությունների հետ:


