կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԶԼՄ. մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը

ԶԼՄ. մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը

Կիրակի օրը 92 տարեկանում մահացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Այս մասին հայտնել է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հունաստանի ներկայիս նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն։ «Հուզմունքով եւ ցավով մենք վերջին անգամ ողջունում ենք Կարոլոս Պապուլիասին՝ Էպիրոսից հայրենասերին եւ քաղաքական գործչին։ Մասնակցությունը ազգային Դիմադրությանը եւ բռնապետության դեմ պայքարին որոշիչ եղան նրա ճակատագրում՝ արտացոլելով նրա աննկուն հավատարմությունը ազատության եւ արդարության իդեալներին, որոնք նա հետեւողականորեն պաշտպանում էր իր ողջ կարիերայի ընթացքում»,- Սաքելարոպուլուի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: