ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զինված տղամարդը Լիսաբոնի կրոնական կենտրոնում հարձակվել է մարդկանց վրա. զոհեր կան

Զինված տղամարդը Լիսաբոնի կրոնական կենտրոնում հարձակվել է մարդկանց վրա. զոհեր կան

 Դանակով զինված տղամարդը Պորտուգալիայի մայրաքաղաքի մահմեդական կրոնական կենտրոնում հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է CNN Portugal հեռուստաալիքը։
 
«Հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել», - հայտնում է լրատվամիջոցը։
Ըստ հեռուստաալիքի` հարձակվողը ծնունդով Աֆղանստանից է։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները վնասազերծել են հարձակվողին՝ կրակելով նրա ոտքին։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։

  • Կիսվել: