երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զինված միջադեպ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. զոհ կա

Զինված միջադեպ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. զոհ կա

Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ:

Երեք անհայտ անձ նախօրեին փորձել է խախտել պետական ​​սահմանն Իրանի կողմից: Սահմանապահները նկատել են, որ սահմանի խախտողները զինված են, նրանցից մեկի մոտ մեծ պարկ կար, ենթադրաբար՝ թմրանյութերով: Խախտողները չեն հնազանդվել կանգ առնելու հրամաններին եւ կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ:
 
Սահմանապահները զենք են կիրառել, խախտողներից մեկը վիրավորվել է եւ խեղդվել Բոլգարչայ գետում Իրանի ուղղությամբ փախչելու փորձի ժամանակ: Հանցագործի դին դուրս է բերվել ջրից իրանցի սահմանապահների կողմից: Մյուս խախտողները գիշերային ժամին հետ են փախել անտառի միջով եւ ձերբակալվել են իրանցի սահմանապահների կողմից:
 

  • Կիսվել: