հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժնևում բացվում Է Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի ամփոփիչ խորհրդաժողովը

Ժնևում բացվում Է Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիայի ամփոփիչ խորհրդաժողովը

 Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի անդամ պետությունների՝ նոյեմբերի 28-ին Ժնևում բացվող 9-դ խորհրդաժողովի ընթացքում առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կքննարկվի այդ փաստաթղթի իրականացման ընթացքը և կմշակվեն որոշումների և հանձնարարականների նախագծեր դրա հետագա կատարելագործման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը:

Ինչպես համաժողվի նախօրյակին հաղորդել Է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի մամուլի ծառայությունը, քննարկման հիմնական թեմաների թվում են գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, որոնք  «լուրջ ազդեցություն են գործում կոնվենցիայի կատարման ապագայի վրա ինչպես դրական, այնպես Էլ բացասական իմաստով»: Ուշադրություն կհատկացվի նաև Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության մասին Ռուսաստանի մոտ առկա տվյալների քննարկմանը:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին հայտնել է, որ պատվիրակությունները կքննարկեն Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի իրականացումը՝ թույլ տեղերի հայտնաբերման նպատակով, կիրականացնեն տեղի ունեցող իրադարձությունների հոդված առ հոդված վերլուծություն, կմշակեն որոշումների և հանձնարարականների նախագծեր՝ կոնվենցիայի ռեժիմի հետագա ունիվերսալացման համար, կնշեն աշխատանքի գերակա ուղղությունները նոր ամփոփիչ ցիկլի համար:

Ռյաբկովը հավելել է, որ ՌԴ-ի պատվիրակությունը խորհրդաժողովում կանցկացնի միջոցառում, որի ընթացքում ռուսաստանցի փորձագետները կներկայացնեն նյութեր Ուկրաինայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ: Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ իրավիճակը վկայում Է, թե որքան կարևոր Է անհետաձգելիորեն ընդունել Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ռեժիմի ամրապնդման որոշումներ՝ նման իրավիճակները լուծելու և ապագայում դրանց առաջացումը կանխելու գործուն մեխանիզմներ ունենալու համար: Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիան ուժի մեջ Է մտել 1975 թվականին: ՏԱՍՍ-ը նշում է, որ Ստուգումների մեխանիզմի բացակայությունը սահմանափակում Է այդ փաստաթղթի դրույթների կատարման արդյունավետությունը: Ներկայումս կոնվենցիայի մասնակիցներ են 184 պետություններ:

  • Կիսվել: