հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին, հայտնում է Interfax-ը։

Այդ մասին վկայում են հանրապետության ԿԸՀ-ի կայքում զետեղված տվյալները: Երկրորդ տեղը 5,56 տոկոս ձայներով զբաղեցնում Է ընդդիմադիր թեկնածու Ադահան Մադումարովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրություններ են ստացվել 1816 ընտրատեղամասերից:

Ձայների 98 տոկոսի հաշվելու արդյունքներով, Ժապարովը Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում հաղթանակ Է տանում 79,2 տոկոս ձայներով:

 

  • Կիսվել: