կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք ԵԱՀԿ ԽՎ-ին․ Վյաչեսլավ Վոլոդին

Ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք ԵԱՀԿ ԽՎ-ին․ Վյաչեսլավ Վոլոդին

Պետդուման նախատեսում է դադարեցնել մասնակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Այս մասին պատգամավորներն իրենց դիրքորոշումը հայտնել են լիագումար նիստում, փոխանցում  է rg.ru-ն։

«Ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք ԵԱՀԿ ԽՎ-ին», - շեշտել է  Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նա հիշեցրել  է, որ այս կազմակերպությունը վաղուց կորցրել է իր անկախությունը․ «պարում է Վաշինգտոնի մեղեդու տակ»:

Վյաչեսլավ Վոլոդինը պարադոքսալ է համարել այն, որ Ռուսաստանը այդ կազմակերպության խոշորագույն վճարողներից մեկն է:

«Մենք պետք է դուրս գանք, դադարեցնենք միջոցների փոխանցումը։ Որովհետեւ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է քաղաքական գործիչը։

  • Կիսվել: