հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավարը կասկածվում է կոռուպցիայի մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել

Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավարը կասկածվում է կոռուպցիայի մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը կասկածվում է կոռուպցիայի մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Զելենսկին պաշտոնանկ էր արել Երմակին՝ լայնածավալ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

  • Կիսվել: