Զելենսկին ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Կիևում այցով գտնվող՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆիդանը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Այսօր Ֆիդանը նաև բանակցություններ էր անցկացրել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս այցով Մոսկվայում էր, որի ընթացում հանդիպումներ էր անցկացրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։