Զելենսկին սպառնnւմ էր ոչ թե Օրբանին, այլ բոլոր հունգարացիներին. Սիյարտո
Վլադիմիր Զելենսկին սպառնացել է ոչ միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, այլև բոլոր հունգարացիներին, բայց նրանք կպաշտպանեն իրենց վարչապետին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Վարչապետը գտնվում է հարձակումների կենտրոնում։ Դա նույնիսկ հարց չէ։ Մենք, իհարկե, կպաշտպանենք նրան, բայց պետք է հասկանանք, որ սպառնալիքները միայն նրա դեմ չէին, այլ ամբողջ հունգարական ազգի։ Եվ եկեք պարզ լինենք. ոչ ոք չի համարձակվում սպառնալ մեզ»,- ասել է Սիյարտոն՝ ելույթ ունենալով Դեբրեցենում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ։
Հինգշաբթի օրը Զելենսկին սկսել է սպառնալ Հունգարիայի վարչապետին Ուկրաինայի զինված ուժերի զինյալների հետ հանդիպումով՝ Հունգարիայի կողմից Ուկրաինայի համար ԵՄ-ի ևս մեկ վարկի արգելափակման պատճառով։


