ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել

Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել ՝ առցանց ելույթ ունենալով Բալիում G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է DW-ն։

Ըստ Զելենսկու՝ խաղաղության կարելի է հասնել ստորև նշված կետերի իրականացման դեպքում՝

Ճառագայթային և միջուկային անվտանգության ապահովում,

  • Պարենային անվտանգության ապահովում,
  • էներգետիկ անվտանգության ապահովում,
  • ազատ արձակել բոլոր գերիներին և տեղահանվածներին,
  • ՄԱԿ-ի կանոնադրության կատարում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,
  • ռուսական զորքերի դուրսբերումը և ռազմական գործողությունների դադարեցումը,
  • արդարության վերականգնումը,
  • հակազդեցություն էկոցիդին,
  • էսկալացիա թույլ չտալը,
  • պատերազմի ավարտի արձանագրում:

  • Կիսվել: