շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Թրամփի և Պուտինի հետ

Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Թրամփի և Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել եռակողմ հանդիպում անցկացնելու Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ: Նա վստահեցրել է՝ պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, այդ թվում՝ Վատիկանում, Շվեյցարիայում և այլ վայրերում։ 
 
Մոսկվան էլ Կիևին առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին կրկին Ստամբուլում: Ըստ Սերգեյ Լավրովի՝ պատրաստ են հենց այդ օրը ուկրաինական պատվիրակությանը ներկայացնել խաղաղ կարգավորման հուշագիր, որը ներառում է հակամարտության հիմնապատճառների հաղթահարման Մոսկվայի պատկերացումները: Մինչդեռ հայտնի է, որ Կիևն արդեն ներկայացրել է հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանների ցանկը Վաշինգտոնին և Մոսկվային:
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանությանը չսպասել մինչև հունիսի 2-ը և Կիևին փոխանցել հուշագրի տեքստը: 
 
«Ակնկալում ենք, որ ռուսական կողմը չի ձգձգի և չի խոչընդոտի հաջորդ հանդիպման անցկացումը և անմիջապես կներկայացնի իր առաջարկները, որ կարողանանք դրանք դիտարկել մինչև բանակցությունների նոր փուլը: Նախնական պայմանավորվածությունը հենց այդպիսին էր։ Միայն լավ նախապատրաստված հանդիպումը կարող է շոշափելի արդյունքներ տալ»,- նշել է Անդրիյ Սիբիհան։

  • Կիսվել: