Զելենսկին պատմել է իր ու Մակրոնի հեռախոսազրույցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին։
՛՛Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում կայացել է պաշտպանության ոլորտում Ուկրաինայի եւ Ֆրանսիայի փոխգործակցության արդյունավետ քննարկում՛՛,-նշել է Զելենսկին:
Նա հավելել է, որ մանրամասն տեղեկացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։
՛՛Մենք առանձնացրել ենք խաղաղության բանաձեւի իրականացման հետագա քայլերը, առաջիկա միջազգային միջոցառումներին համակարգված գործողությունները՛՛,-գրել է Ուկրաինայի նախագահը: