երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Զելենսկին նշել է, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Զելենսկին նշել է, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթերիցլ։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական առցանց լրատվամիջոցներին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նա նշել է, որ այդ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ մյուսը՝ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության հետ նրա հարաբերություններին։

՛՛Կարծում եմ, որ դա կարող է լինել երկու տարբեր փաստաթուղթ: Անվտանգության երաշխիքներ նրանցից, ովքեր պատրաստ են այդ անվտանգության երաշխիքներին։ Եվ առանձին փաստաթուղթ Ռուսաստանի հետ՛՛,-ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մոսկվան կցանկանար ունենալ մի պայմանագիր, որը կպարունակեր բոլոր հարցերի լուծումը։ ՛՛Սակայն բոլորն իրենց այնքան էլ չեն տեսնում Ռուսաստանի Դաշնության հետ սեղանի շուրջ։ Նրանց համար Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մի հարց է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունները՝ այլ հարց՛՛,-ասել է նա։

Նա նաեւ նշել է այն երկրները, որոնք պատրաստ են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ: Դրանք, ըստ Զելենսկիի, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իտալիան եւ Թուրքիան են, սակայն, նրա խոսքով, վերջնական պատասխան դեռ ոչ մեկից չկա:

 

  • Կիսվել: