Զելենսկին մեկնում է Ադրբեջան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում նախատեսված են Զելենսկու բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
Հանդիպանը նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են առաջնային ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը։