շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ուկրաինա

Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Ուկրաինա:

«Առավոտյան խոսել եմ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Ուկրաինայի համար խաղաղություն փնտրելու շուրջ: Մեր պետության համար: Հրավիրել եմ մեր պետություն այցելել այս պատասխանատու ժամանակ: Ես հավատում եմ, որ կկարողանանք կազմակերպել այդ կարեւոր այցը, որը միանշանակ կզորակցի մեզնից յուրաքանչյուրին»,-Զելենսկին հայտարարել է լույս մարտի 23-ի տեսաուղերձում:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ կողջուներ Սուրբ Աթոռի միջնորդական դերը` բանակցություններին նպաստելու պատրաստակամության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարությանն ի պատասխան: Փետրվարի 25-ին քահանայապետն այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ իր միջնորդությունն առաջարկել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: