Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Գերմանիային՝ համապատասխան գրառում անելով ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բեռլինյան պաշտոնական նստավայր այցելողների գրքում, հաղորդում է DW-ն։
«Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում Գերմանիան ապացուցեց, որ նա իսկական ընկեր ու հուսալի դաշնակից է, որը ողջ վճռականությամբ կանգնած է ուկրաինական ժողովրդի կողքին՝ ազատության և ժողովրդավարական արժեքների համար պայքարում»,- անգլերեն գրել է նա։
«Միասին մենք կհաղթենք ու խաղաղություն կվերադարձնենք Եվրոպա։ Շնորհակալություն, պարոն նախագահ, Ուկրաինային ձեր անձնական աջակցության և հյուրընկալության համար և շնորհակալություն գերմանական ժողովրդին աներեևակայելի համերաշխության համար։ Փառք Ուկրաինային։ Շնորհակալություն Գերմանիային»,- ավելացրել է նա։