կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով

Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է թուրքական «Բայկար» ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարի հետ և քննարկել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման հարցը։

Այդ մասին ասված է ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
 
«Զրուցակիցները կենտրոնացել են Ուկրաինայի և ընկերության միջև հետագա համագործակցության վրա՝ ուկրաինական բանակի պաշտպանունակության ամրապնդման նպատակով։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում «Բայկար» գործարանի կառուցման և ուկրաինական մասերի օգտագործմամբ նոր արտադրանքի արտադրության մանրամասները»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
 
Զելենսկին Հալուկ Բայրաքթարին է հանձնել ուկրաինական «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդդալով։

  • Կիսվել: