հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ «Դրուժբա»-ի հետ կապված խնդիրները քննարկելու

Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ «Դրուժբա»-ի հետ կապված խնդիրները քննարկելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ քննարկելու «բոլոր առկա խնդիրները», հայտնում է Զելենսկիի գրասենյակը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ֆիցոն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրում են Ուկրաինայի կառավարությանը «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքները խափանելու համար, ինչի պատճառով հունվարի վերջին դադարեցվել էին Հունգարիա և Սլովակիա մատակարարումները:

Ըստ Կիևի, սակայն, խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածի հետևանքով։

Հաղորդվում է նաև, որ Ֆիցոն և Օրբանն առաջարկել են ստեղծել համատեղ տեսչական խումբ՝ «Դրուժբա» խողովակաշարի տեխնիկական վիճակը գնահատելու համար: 

  • Կիսվել: