չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին «բոլորին զզվեցրել է»․ Լավրով

Զելենսկին «բոլորին զզվեցրել է»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «զզվեցրել է բոլորին»։

«Россия-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում ցուցադրված կադրերում ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ միջոցառումից առաջ դահլիճում Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համար մեջբերել է Ռումինիայի սենատոր Դիանա Շոշոակեի հայտարարությունը, որը  կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի նախագահին ելույթ ունենալ Ռումինիայի խորհրդարանում։

«Իհարկե, նա [Զելենսկին] զզվեցրել  է բոլորին»,- հայտարարել է Լավրովը, տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: