երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զելենսկին բացառել է որևէ խաղաղության պայմանագիր, որը կենթադրի տարածքի զիջում Ռուսաստանին

Զելենսկին բացառել է որևէ խաղաղության պայմանագիր, որը կենթադրի տարածքի զիջում Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը կենթադրի Ուկրաինայի տարածքի զիջում՝ ասելով, որ ցանկացած նման զիջում «Ուկրաինային որպես պետություն ավելի թույլ կդարձնի»։

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «կշարունակի անընդհատ վերադառնալ», եթե Ուկրաինան տարածքներ զիջի:

BBC-ի թղթակից Ջոն Սիմփսոնին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ «արևմտյան զենքի ավելի մեծ մատակարարումը կբերի խաղաղություն՝ օգնելով Ուկրաինային հասնել հաղթանակի»:

«Ժամանակակից զենքերը արագացնում են խաղաղությունը: Զենքը միակ լեզուն է, որ հասկանում է Ռուսաստանը», -ասել է նա:

Նա հավելել է, որ «չի կարող փոխզիջումների գնալ Պուտինի ռեժիմի հետ, քանի որ չի կարող վստահել բռնապետին»։

«Այսօր մեր գոյատևումն ու միասնությունը միակ նպատակն է։ Մենք շարժվում ենք դեպի Եվրոպա: Ուկրաինան ընտրել է այս ճանապարհը, մենք չենք կարող կորցնել այն։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում, մենք բոլորս դա ենք ուզում, մենք միասնական ենք: Ցանկացած տարածքային փոխզիջում մեզ որպես պետություն ավելի կթուլացնի։ Խոսքն ինքնին փոխզիջման մասին չէ։ Ինչո՞ւ մենք դրանից վախենանք: Կյանքում միլիոնավոր փոխզիջումներ կան: Հարցն այն է, թե ո՞ւմ հետ։ Պուտինի հե՞տ. ո՛չ, որովհետև վստահություն չկա: Նրա հետ երկխոսե՞լ. ո՛չ, որովհետև վստահություն չկա», -շարունակել է Զելենսկին:

Նա նաև ընդգծել է ավելի շատ ռազմական օգնության կարևորությունը Ռուսաստանի կողմից նոր հարձակման պայմաններում, որն արդեն սկսվել է:

  • Կիսվել: