ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ

Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց Ռադայի պատգամավոր, ռուսամետ ընդդիմության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին։ Մեդվեդչուկը մեղադրվում է պետական դավաճանության եւ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ։ Նա փախուստի մեջ էր, ուկրաինացի ուժայինները պնդում են, որ նրան ձերվբակալել են երկիրը լքելու փորձի ժամանակ։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջարկել է նրան փոխանակել ռուսական գերության մեջ գտնվող ուկրաինացիների հետ։ «Կարեւոր է, որ մեր իրավապահ մարմինները եւ զինվորականները դիտարկեն նման հնարավորությունը», ասել է նախագահը։

  • Կիսվել: