Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա փոխարեն մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Զելենսկու համապատասխան հայտարարությունը հրապարակված է նրա կայքում։
Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է ամբողջական չարի դեմ ապագայի համար՝ թե՛ իր, թե՛ ողջ Եվրոպայի»։
2015 թվականից՝ մայիսի 8-ին, Ուկրաինայում նշվում է Հիշատակի և հաշտեցման օրը՝ որպես Հաղթանակի օրվա այլընտրանք։ Այս տոնի հաստատումը համընկել է ապակոմունիզացիայի մասին օրենքի ընդունման հետ։
2017 թվականից մայիսի 9-ը Մոլդովայում նշվում է նաև որպես Եվրոպայի օր։ Վրաստանում Եվրոպայի օրը նշվում է մայիսի 6-ին։
Ուկրաինայից հետո նախկին ԽՍՀՄ երկրների իշխանությունները փոխեցին իրենց վերաբերմունքը Հաղթանակի օրվա և դրա խորհրդանիշների նկատմամբ։ Այսպիսով, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում և Վրաստանում Սուրբ Գեորգիի ժապավենն օրենքով արգելված է։