Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելը կդառնա վճարովի
Հռոմում զբոսաշրջիկները շուտով պարտավոր կլինեն վճարել 2 եվրո մուտքի վճար, եթե ցանկանում են մոտիկից տեսնել հայտնի Տրևի շատրվանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ քաղաքային պաշտոնյաները հույս ունեն, թե այսպիսով կնվազի նաև զբոսաշրջիկների հոսքը:
«Հուշարձանը դիտել ցանկացող այցելուների համար նոր սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2026թ. փետրվարի 1-ից։ Եկամուտը կփոխանցվի քաղաքային բյուջե՝ շատրվանի պահպանման և այցելուներին ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար»,-հաղորդում է աղբյուրը:


