կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»

Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրների մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զաքիր Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։

  • Կիսվել: