ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զապորոժիեի մարզը հանրաքվեից հետո կհայտարարի գոյություն ունեցող վարչական սահմաններում իր անկախության մասին. Ռոգով

Զապորոժիեի մարզը հանրաքվեից հետո կհայտարարի գոյություն ունեցող վարչական սահմաններում իր անկախության մասին. Ռոգով

Զապորոժիեի մարզի ազատագրված տարածքը հանրաքվեից հետո կհայտարարի գոյություն ունեցող վարչական սահմաններում իր անկախության մասին: Այս մասին հայտնել է Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ռոգովը հստակեցրել է, որ խոսքն ամբողջ Զապորոժիեի մասին է: Այսօր, նրա խոսքով, ազատագրվել է Զապորոժիեի մարզի 73 տոկոսը, աակայն գլխավոր քաղաքը՝ շրջկենտրոն Զապորոժիեն, Դնեպրի աջ ափին մնում է Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ։

Նշենք, որ երեքշաբթի օրը Մելիտոպոլում տեղի է ունեցել Զապորոժիեի մարզի քաղաքացիների համազգային համագումարը, որը քննարկել է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը։

  • Կիսվել: