Զանգվածային բողոքի ցույցեր Պակիստանում՝ նախկին վարչապետի ձերբակալությունից հետո
Պակիստանում նախկին վարչապետ, այժմ՝ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել:
Կարաչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել նախկին վարչապետի կողմնակիցների և իշխանության ներկայացուցիչների միջև: Իմրան Խանի կողմնակիցները ներխուժել են Պակիստանի բանակի հրամանատարներից մեկի տուն, ավերել այն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկրի վարչապետի ձերբակալության մասին, որը մեղադրվում է Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։