չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Զախարովան կատակել է, թե ինչն է պակասում Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու համար

Զախարովան կատակել է, թե ինչն է պակասում Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կատակելով ասել է, որ Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու համար միայն միջուկային զենքն է պակասում։

«Միակ բանը, որը Ուկրաինաին հիմա իսկապես պակասում է ԵՄ մտնելու համար միջուկային զենքն է։ Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան երբևէ ստանա միջուկային զենք, ապա, իր կարծիքով, կարող է կորցնել օրենքի նկատմամբ վախի սահմանները։ Այս հայտարարությունը հնչել է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման շուրջ շարունակվող քաղաքական քննարկումների ֆոնին։ Նա հավելել է՝ ԵՄ-ն չի հասկանում, որ ստեղծել է «հրեշ»՝ ի դեմս Ուկրաինաի, որը «առաջին հերթին հենց իրենց կկուլ կտա»։

«Որովհետև այդ հրեշը անհագ է և նախանձ։ Քանի որ այդ հրեշին սկզբնական փուլում խոստացել էին իշխանություն ամբողջ աշխարհում, բայց նա դեռ չի ստացել դա»,- ընդգծել է Զախարովան։

  • Կիսվել: