կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Զախարովան հայտնել է AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով բոլոր հարցերը կարգավորելու ՌԴ-ի մտադրության մասին

Զախարովան հայտնել է AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով բոլոր հարցերը կարգավորելու ՌԴ-ի մտադրության մասին

Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք նպատակ ունենք շրջել այդ ողբերգական էջը հարաբերություններում, սակայն զոհվածների հիշատակը չի ջնջվի»:

Պաշտոնյան ադրբեջանցի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտության վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը նշել էր, որ Բաքվի դիրքորոշումն «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ սկզբունքային է և հստակ. դա Ռուսաստանի ՊՆ սխալն էր: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թ. հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի, և փոխհատուցում կվճարվի:

 

  • Կիսվել: