ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ռուսաստանի պատվիրակության այցը Ժնև

Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ռուսաստանի պատվիրակության այցը Ժնև

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։

Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՄԱԿ-ը չի կարող ապահովել ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ զինաթափման կոմիտեի և Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար: Եվ սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատասխանն է»,- ասել է նա։
 
Զախարովան բացատրել է, որ երկրները թռիչքի համար համապատասխան թույլտվություն չեն տալիս։
 
«Բայց հարցը գտնվում է ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի տիրույթում: Նրանք պարտավոր են ապահովել պատվիրակությունների ժամանումը, հատկապես աշխարհի համար նման ճգնաժամային պահին»,- եզրափակել է դիվանագետը։
 
Հիշեցնենք, փետրվարի 25-ի ճեպազրույցում Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ ԱԳ նախարարը փետրվարի 28-ից մարտի 1-ը Ժնևում պետք է մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին։ Նրա խոսքով, նախատեսված են մի շարք հանդիպմներ։

  • Կիսվել: