ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զախարովան չի մեկնաբանել Լին Թրեյսիի թեկնածությունը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ

Զախարովան չի մեկնաբանել Լին Թրեյսիի թեկնածությունը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ

Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի նշանակումը կմեկնաբանի այն ժամանակ, երբ դեսպանը նշանակվի, ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա ԶախարովանL

«Նշանակումից առաջ մեկնաբանելը տեղին չեմ համարում, որովհետեւ դա չի համապատասխանում ոչ պրակտիկային, ոչ ընթացակարգին։ Նշանակումները կկատարվեն, այդ ժամանակ էլ կլինեն պաշտոնական մեկնաբանությունները»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
 
Մինչ այդ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի դեսպանի պաշտոնում առաջադրել է պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին, որը գլխավորում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

  • Կիսվել: