կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Զախարովան արձագանքել է «Ռուսաստանի գազային շանտաժի» մասին Իտալիայի ԱԳ նախարարի խոսքերին

Զախարովան արձագանքել է «Ռուսաստանի գազային շանտաժի» մասին Իտալիայի ԱԳ նախարարի խոսքերին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռուսաստանի գազային շանտաժի» մասին Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի խոսքերին։ Ավելի վաղ Մայոն հայտարարել էր, որ Իտալիան Ալժիրում կստորագրի գազի վերաբերյալ կարևոր համաձայնագիր, որը թույլ կտա երկրին պատասխանել գազի հետ կապված հնարավոր ռուսական շանտաժին։

«Իտալացի գործիչն ինչ-որ բան շփոթել է, ինչպես միշտ։ Ռուսաստանը չէ, որ ԵՄ-ին շանտաժի է ենթարկում գազի մատակարարումներով, ԵՄ-ն է շանտաժի ենթարկում Ռուսաստանին պատժամիջոցներով ու նոր պատժամիջոցների սպառնալիքներով, ռուսական սահմանների պարագծով իր երկրների զինված ուժերի ավելացմամբ, դեպի Ուկրաինա ամեն տեսակի սպառազինության մատակարարոմներով։ Մոռացա ավելացնել՝ «երկար տարիներ»»,-գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։

  • Կիսվել: