շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զախարովան անդրադարձել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկությանը

Զախարովան անդրադարձել է ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկությանը

Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի եւ քաղաքական ուժերի ՛՛բղավոցներին՛՛։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան, կողմ են քվեարկել ՌԴ-ի եւ Բելառուսի քայլերը դատապարտող եւ Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձեւին։

՛՛Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք է պատասխանե՞նք յուրաքանչյուր բղավոցի կամ հառաչի՛՛,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ եթե պատասխանեն ամեն ելույթի, ապա դրա համար ուժ չի մնա։

  • Կիսվել: