երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զախարովան ԱՄՆ-ին համեմատել է հայտնի հեքիաթից խորամանկ գայլի հետ

Զախարովան ԱՄՆ-ին համեմատել է հայտնի հեքիաթից խորամանկ գայլի հետ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում սուտ է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանի հետ հակամարտություն չեն փնտրում։ Նա Վաշինգտոնի քաղաքականությունը համեմատել է «Գայլը և յոթ ուլիկները» հեքիաթի գայլի խորամանկության հետ, գրում է news.ru-ն։

«Հիշո՞ւմ եք՝ «Ուլիկներ, ուլիկներ, ձեր մայրն է եկել, կաթ է բերել, դռնակը բացեք ներս գամ ես»: Ահա, մոտավորապես նույնն է: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է «խաղաղասեր» Միացյալ Նահանգները, որն իր ձեռքով երկու հակասահմանադրական պետական հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում, և այնտեղ զենք մատակարարելով և Կիևի ռեժիմին բոլոր տեսակի ռազմատեխնիկական աջակցության համար վճարելով խաղաղության մասին են հայտարարում։ Խաղաղության Շնոբելյան մրցանակ»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: