երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Յուտայի հայ համայնքը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը

Յուտայի հայ համայնքը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը

ԱՄՆ Յուտա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներն ու աջակիցները հավաքվել են Յուտայի համալսարանի տարածքում՝ Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ անելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու քայլեր ձեռնարկել՝ տեղեկացնում է ABC4 News-ը:

Հայ համայնքի ներկայացուցիչները տեղական ու դաշնային իշխանություններին կոչ են արել միջամտել ու աջակցել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը:

«Մեր հավաքի նպատակը ցույցը չէ: Սա ոչ թե քաղաքական, այլ՝ մարդասիրական հավաք է: ԱՄՆ-ի ու Կոնգրեսի ղեկավարություններին կոչ ենք անում ստորագրել Ներկայացուցիչների պալատի 1165 բանաձևը, որով կդադարեցվի Թուրքիային ու Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Այդ օժանդակությունն օգտագործվում է մարդկանց սպանելու համար»,- հայտնել է  Ամերիկայի հայկական համագումարի Յուտա նահանգում նախագահ Նարինե Սարգսյանը:

  • Կիսվել: