երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ըստ լիբանանյան կողմի՝ Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը

Ըստ լիբանանյան կողմի՝ Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը

Իսրայելական բանակի չորս «Մերկավա» տանկեր հատել են լիբանանյան սահմանը Խիյամ բնակավայրի մոտ՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը: Այս մասին հայտնել է լիբանանյան NNA ազգային լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ավլի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իսրայելցի զինվորականները կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի մուտքի մոտ, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Հիշեցնենք՝ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 4:00-ին:

 

  • Կիսվել: