ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ըստ Լեհաստանի վարչապետի՝ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը կսրվի

Ըստ Լեհաստանի վարչապետի՝ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը կսրվի

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հիմքեր ունի կարծելու, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը ոչ թե կկարգավորվի: Այս մասին Տուսկն ասել է լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է France 24-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հիմքեր ունեմ կարծելու, նաև հիմնվելով մեր դաշնակիցներից ստացված տեղեկատվության վրա, որ առաջիկա օրերին կայունացումը քիչ հավանական է։ Հակառակը, կարող է տեղի ունենալ նոր էսկալացում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

  • Կիսվել: