Ընդունվել է ՌԴ բանակում պայմանագրային ծառայող օտարերկրացիների արտահանձնումից հրաժարվելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի բանակում պայմանագրային ծառայող օտարերկրացիների արտահանձնումից հրաժարվելու մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է Meduza-ն։
Ինչպես հաղորդվում է՝ նախագծով փոփոխություն է արվում Քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածում, որը սահմանում է քաղաքացուն արտասահման հանձնելուց հրաժարվելու հիմքերը: Առաջարկվող հիմքերի ցանկը ընդլայնվում է՝ ներառելով Ռուսաստանի զինված ուժերում ներկայումս ծառայող կամ պայմանագրով ծառայած օտարերկրացիներին։
Փոփոխությունը հունվարի 21-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Այժմ, երկրորդ և երրորդ ընթերցումներն անցնելուց հետո, այն կուղարկվի Դաշնության խորհուրդ, ապա նախագահին՝ ստորագրման համար։


