հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Յակուտիայում խոստացել են տուն վերադարձնել սխալմամբ մոբիլիզացվածներին

Յակուտիայում խոստացել են տուն վերադարձնել սխալմամբ մոբիլիզացվածներին

Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը խոստացել է տուն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր սխալմամբ զորակոչվել են մասնակի մոբիլիզացիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով շրջանային կառավարության պաշտոնական կայքին։

Նիկոլաևն ասել է, որ տարածաշրջանում սխալներ են գրանցվել մասնակի զորահավաքի մասին հրամանագրի կատարման ժամանակ։ Նա, մասնավորապես, օրինակ է բերել այն դեպքերը, երբ զորակոչվել են նախկինում բանակում չծառայած քաղաքացիներ, մինչև 16 տարեկան չորս երեխա մեծացնող բազմազավակ հայրեր։

Պաշտոնյան ասել է, որ նման բանն անընդունելի է և վստահեցրել, որ սխալմամբ կանչվածներին կվերադարձնեն։ Նիկոլաևը հանձնարարել է զորակոչիկների համար ստեղծել կրկնակի զտիչ համակարգ՝ շրջանային մակարդակում և հանրապետական ​​հավաքակայանում սխալմամբ մոբիլիզացվածներին առանձնացնելու համար։

Մարզի ղեկավարը խոստացել է մոբիլիզացվածների ընտանիքներին տրամադրել միանվագ նյութական օգնություն՝ 200 հազար ռուբլու չափով։

  • Կիսվել: