երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Windows-ը կրկին կփոխի «մահվան կապույտ էկրանի» գույնը

Windows-ը կրկին կփոխի «մահվան կապույտ էկրանի» գույնը

Microsoft-ը կվերադարձնի «մահվան կապույտ էկրանի» օրիգինալ գույնը, հայտնում է ArsTechnica պարբերականը:

22000.346 թարմացումը հասանելի է դարձել նախնական թեստավորման ծրագրի մասնակիցների համար: Դրանում, ի թիվս այլ փոփոխությունների, վերադարձվել է սկզբնական Blue Screen of Death (BSoD) գույնը՝ կապույտը։ Windows համակարգերում այս էկրանը ներկայումս սեւ է:
 
Թարմացման մեջ BSoD գույնի փոխարինումից բացի նկատել են Start մենյույի ցուցադրման սխալի հերթական ուղղումը, որը կրկին հայտնվել էր վերջին թարմացումներում: ՕՀ-ի նոր տարբերակում շտկվել են նաեւ 32-բիթանոց հավելվածների գործարկման հետ կապված որոշ խնդիրներ եւ վրիպակներ, որոնք ազդում էին տպիչների աշխատանքի վրա: Լրագրողների խոսքով՝ թարմացումը շուտով հասանելի կդառնա Windows 11-ի բոլոր օգտատերերի համար:
 
Blue Screen of Death-ը Windows-ի կրիտիկական մասին սխալի հաղորդագրության անունն է: BSoD-ն առաջին անգամ հայտնվել էր Windows 95-ում, որը թողարկվել էր 1995 թվականին:

  • Կիսվել: