Վթար Իրանի «Նաթանզ» միջուկային կայքում
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտնել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել «Նատանզի» միջուկային օբյեկտի բաց տարածքում գտնվող կառուցապատման տարածքներից մեկում, գրում է parstoday.com-ը:
Բեհրուզ Քեմալվանդին ասել է. «Վթարի հետևանքով չկան տուժածներ և համալիրի աշխատանքը չի դադարել»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը ասել է, որ համալիրի անգործության պատճառով աղտոտման հավանականությունը մտահոգիչ չէ և ներկայումս կազմակերպության փորձագիտական խմբերը հետաքննում են դեպքի պատճառները: