չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Վտանգավոր որոշում. Պեսկովը՝ Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հեռահար հրթիռներով հարվածելու Արևմուտքի սահմանափակումները վերացնելու որոշման մասին

Վտանգավոր որոշում. Պեսկովը՝ Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հեռահար հրթիռներով հարվածելու Արևմուտքի սահմանափակումները վերացնելու որոշման մասին

Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ այն հակասում է կարգավորման փորձերին: 

Պեսկովը, մասնավորապես, նշել է. «Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում: Այսինքն՝ սա բավականին վտանգավոր որոշում է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

 

  • Կիսվել: