երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավստրալիայում հրդեհների պատճառով զովել է 23 մարդ, ոչնչացել 500 միլիոն կենդանի

Ավստրալիայում հրդեհների պատճառով զովել է 23 մարդ, ոչնչացել 500 միլիոն կենդանի

Ավստրալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներում կներգրավվի ավելի քան երեք հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը, հայտարարելով, որ դիմել են աննախադեպ քայլերի հրդեհները մարելու համար։

Վերջին ամիսներին Ավսրալիայում այրվել է մոտ հինգ միլիոն հեկտար անտառային տարածք, զոհվել է 23 մարդ և մոտ կես միլիարդ կենդանի։ Որոշ շրջաններում թանձր ծխի պատճառով հրդեհը օդից հանգցնել հնարավոր չէ։

Հրդեհների պատճառով Սիդնեյում և Մելբուռնում փակվել են հայտնի հանգստավայրեր։ Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներում հաշվվում են տասնյակ ակտիվ հրդեհի օջախներ` մոտ 500 կիլոմետր երկարությամբ։

Հրդեհն արագ է տարածվում բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով։ Օդերևութաբանների փոխանցմամբ` Ավստրալիայում էքստրեմալ շոգ եղանակի պատճառը Հնդկական օվկիանոսում կլիմայական փոփոխություններն են։

 

  • Կիսվել: